Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Հայաստանը կմասնակցի Չինաստան-Եվրասիա երրորդ ցուցահանդեսին

29.08.2013, 14:06
Սեպտեմբերի 2-7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն և համատեղ զարգացումներ» խորագրով:
Հայաստանը կմասնակցի Չինաստան-Եվրասիա երրորդ ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 29  օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 2-7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն և համատեղ զարգացումներ» խորագրով:

«Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսը հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից և նոր հարթակ է հանդիսանում Չինաստանի և  Եվրասիական  երկրների տնտեսական, առևտրային, ներդրումային, գիտական և տեխնոլոգիական  համագործակցության համար: Ցուցահանդեսի կարևորագույն ձեռքբերումներից է եվրոպական արտադրության ապրանքների ճանաչելիության բարձրացումը չինական շուկայի սպառողների շրջանում:

Ինչպես տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալությունից, Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ–ն, «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարանը (պահածոներ), «Ռուկար Գրուպ» ՍՊԸ–ն (մրգային օղի), «Արկոլադ» ՓԲԸ–ն (շոկոլադ), «Թամարա Ֆրուտ» ՓԲԸ–ն (հյութեր և սառը թեյ) , «Սիս Նատուրալ” ՓԲԸ–ն (հյութեր), “Ռ ընդ Դ”, ՍՊԸ–ն (աղբյուրի ջուր), “Բեռլին-Արտ հոթել»–ը:

«Որպես չինական կողմի գործընկեր՝ կազմակերպիչները  ԶՀԳ-ին  տրամադրել են  2 անվճար ստանդարտ տաղավար` Հայաստանը ներկայացնելու համար: Վերոհիշյալ  տաղավարներում նախատեսվում է հավաքական  ներկայացնել հայկական ընկերությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի շրջանակներում ակնկալվում է կնքել համագործակցության հուշագիր Ցուցահանդեսի կազմակերպիչների և Զարգացման հայկական գործակալությանը միջև: ԶՀԳ-ն կմասնակցի  մի շարք հանդիպումներին, ներդրումների և առևտրի խթանման ուղղված միջոցառումներին, մասնավորապես Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացման և համագործակցության համաժողովին:

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:-0-