Հայաստանը կմեծացնի Լեհաստանի հետ ապրանքաշրջանառության կառուցվածքը. Զարգացման հայկական գործակալություն
22.04.2013,
13:50
Հայաստանը կփորձի մեծացնել Լեհաստանի հետ ապրանքաշրջանառության կառուցվածքը, լրագրողներին տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կփորձի մեծացնել Լեհաստանի հետ ապրանքաշրջանառության կառուցվածքը, լրագրողներին տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
«Իհարկե, ապրանքային կառուցվածքն այնքան էլ բազմազան չէ, և մենք` որպես զարգացման հեռանկար, կաշխատենք դրա ավելացման ուղղությամբ»,– «Հայաստան և Լեհաստան. Հայաստանի ներդրումային մթնոլորտը» հայ–լեհական բիզնես ֆորումի բացման ժամանակ ասաց նա։
Համաժողովն անցնում է Երևանում հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում։
ԶՀԳ տնօրենը նշեց, որ հիմնականում Լեհաստանը Հայաստան է արտահանում թղթի արտադրանք, շաքարավազ, իսկ Հայաստանը` գյուղատնտեսական արտադրանք։
Ըստ Հարությունյանի` երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2011թ.–ին դուրս եկավ մինչճգնաժամային մակարդակ` շուրջ 36 մլն դոլար, իսկ 2012թ.–ին գրանցվեց մինչև 42 մլն դոլարի չափով կտրուկ աճ։
«Ընդհանուր առմամբ, բալանսը մեզ համար բացասական է, իսկ ապրանքաշրջանառության հիմնական ծավալը բաժին է հասնում ներկրմանը»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է համաժողովին մասնակցող լեհական ընկերություններին, ապա, ըստ Հարությունյանի` դրանց մեծ մասը շինարարական և ճանապարհաշինարարական ընկերություններ են։
Ըստ Հարությունյանի` լեհ գործարարների հետաքրքրությունը պայմանավորված է ներկա պահին Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի առկայությամբ, և Գործակալությունը, առիթից օգտվելով, փորձում է համաժողովի մասնակիցներին ներկայացնել ողջ առկա ներդրումային ներուժը։
Ըստ հանրապետության ԱՎԾ տվյալների` Լեհաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.–ին կազմել է 42,4 մլն դոլար` 2011թ.–ի համեմատ ավելանալով 16,3 տոկոսով։
Հայաստանի արտահանումը Լեհաստան 2012թ.–ին կազմել է 599,3 հազար դոլար` 2011թ.–ի համեմատ կրճատվելով 35,3 տոկոսով։ –0