Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայաստանը կպաշտպանի բաստուրման և մածունը որպես ազգային բրենդ

25.03.2025, 14:39
Քննարկվում է այն հարցը, որ «Հայկական բաստուրման», «Հայկական մածունը» և մի շարք այլ ապրանքներ պետք է ունենան ազգային աշխարհագրական նշում, որը պետք է պաշտպանված լինի
Հայաստանը կպաշտպանի բաստուրման և մածունը որպես ազգային բրենդ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ Քննարկվում է այն հարցը, որ «Հայկական բաստուրման», «Հայկական մածունը» և մի շարք այլ ապրանքներ պետք է ունենան ազգային աշխարհագրական նշում, որը պետք է պաշտպանված լինի։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը նախօրեին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձանժողովի նիստի ժամանակ։

2022թ․–ի փետրվարին հայկական լրատվամիջոցներում հասունացավ սկանդալ այն պատճառով, որ Վրաստանն արգելել էր իր տարածքով դեպի Ռուսաստան արտահանել հայկական մածունը, քանի որ Վրաստանը «մածոնին» գրանցել է որպես իր աշխարհագրական նշում։ Հայաստանցի արտադրողները ստիպված էին մածունը ՌԴ մատակարարել «Հայկական լեռնային յոգուրտ» նշումով։

Նույն թվականին ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որը թույլ է տալիս կառավարությանը գրանցել ապրանքներ ազգային աշխարհագրական նշումով։ Այս օրենքն ուժի մեջ է մտել 2022թ․–ի նոյեմբերի 11–ին և փոփոխություններ է կատարել «Աշխարհագրական նշումների մասին» 2010թ․–ի ապրիլի 29–ի օրենքում։ Նոր դրույթների համաձայն, աշխարհագրական նշումների իրավական պաշտպանությունը տարածվում է գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի վրա, բացառությամբ բնական և հանքային ջրերի։