Հայաստանը մեկ տողով իջել է երկրի մրցունակության վարկանիշում և զբաղեցրել է 82–րդ տեղը
18.12.2012,
16:03
«The Global Competitiveness Report 2012–2013» համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն` Հայաստանը մեկ տողով իջել է երկրի մրցունակության վարկանիշում և 144 երկրների շրջանում զբաղեցրել է 82–րդ տեղը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «The Global Competitiveness Report 2012–2013» համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն` Հայաստանը մեկ տողով իջել է երկրի մրցունակության վարկանիշում և 144 երկրների շրջանում զբաղեցրել է 82–րդ տեղը։
2012–2013 գլոբալ մրցունակության վարկանիշում արդեն չորրորդ տարին շարունակ առաջին տեղը զբաղեցնում է Շվեյցարիան։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Սինգապուրը և Ֆինլանդիան` համապատասխանաբար։ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրները շարունակում են գերիշխել ցուցակի առաջին տասնյակում` վերևի տողերը զբաղեցնում են Շվեդիան (4–րդ տեղը), Նիդեռլանդները (5), Գերմանիան (6)։
Զեկույցի տվյալների համաձայն` Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել է 67–րդ տեղը, Ադրբեջանը` 46, Ղազախստանը` 51 (անմիջապես 21 կետով բարելավել է իր դիրքը) և Վրաստանը` 77։
Գլոբալ մրցունակության մասին հաշվետվությունը Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա զեկույցն է։ Առաջին զեկույցը թողարկվել է 1979թ.–ին։ 2004թ.–ից Գլոբալ մրցունակության մասին հաշվետվությունը երկրներն է տեղաբաշխում «Մրցունակության գլոբալ ցուցիչի» (GCI) հիման վրա։ Մրցունակության ցուցիչը գնահատում է իր քաղաքացիների բարեկեցության բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ երկրների ունակությունը։
Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է, որն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա հանդիպումների կազմակերպություն։ –0–