Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը միանում է Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ»-ին

03.11.2025, 11:24
Հայաստանը ներառվել է Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ»-ի նախաձեռնության  գործընկեր երկրների ցանկում
Հայաստանը միանում է Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանը միանում է Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ» (IPD) նախաձեռնությանը։

Ինչպես հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, ըստ որի՝ Հայաստանը ներառվել է «Ներմուծման խթանման գրասենյակ» (Import Promotion Desk – IPD) նախաձեռնության գործընկեր երկրների ցանկում։

«Այս որոշումը կարևոր փուլ է ներկայացնում Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի արտահանման ներուժի ամրապնդման գործում։ Այն հնարավորություն կտա հայ գործարարներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ապահովել իրենց ներկայությունը գերմանական շուկաներում և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը»,-նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, նաև, որ IPD նախաձեռնությունը ծառայում է որպես կամուրջ՝ միավորելով գործընկեր երկրների փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) Գերմանիայի և Եվրամիության վստահելի ներմուծողների հետ։

Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կշարունակի սերտորեն համագործակցել Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), ինչպես նաև նախաձեռնությունը իրագործող գործընկեր կառույցների հետ՝ ապահովելու համար, որ հայկական արտադրողները համապատասխանեն եվրոպական շուկայի ստանդարտներին, օգտվեն արտահանման խթանման գործիքներից և մասնակցեն Գերմանիայում ու այլ երկրներում անցկացվող առաջատար միջազգային ցուցահանդեսներին՝ իրենց արտադրանքը հաջողությամբ դիրքավորելու եվրոպական շուկաներում։