Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանը օգոստոսին դարձել է վրացական գարեջրի երկրորդ խոշոր գնորդը

21.09.2026, 19:01
Հայաստանը 2026 թ.-ի օգոստոսի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը վրացական գարեջրի խոշորագույն ներկրողների շարքում
Հայաստանը օգոստոսին դարձել է վրացական գարեջրի երկրորդ խոշոր գնորդը

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը վրացական գարեջրի խոշորագույն ներկրողների շարքում 2026 թ.-ի օգոստոսի արդյունքներով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, օգոստոսին Հայաստան է արտահանվել 95,3 տոննա գարեջուր:

Խոշորագույն ներկրող է դարձել Ռուսաստանը, ուր Վրաստանը մատակարարել է 124 տոննա գարեջուր: Հայաստանին հաջորդում են Իսրայելը (85,7 տոննա), Չինաստանը (43,3 տոննա), Ուզբեկստանը (39,9 տոննա), Լատվիան (33,2 տոննա) և Տաջիկստանը (24,1 տոննա):

«ԱՌԿԱ» գործակալությունը հիշեցնում է, որ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը վնասում է առողջությանը: