Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանը պատրաստ է զարգացնել հարաբերություններն Իրանի հետ՝ հաշվի առնելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը

19.08.2025, 10:08
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին
Հայաստանը պատրաստ է զարգացնել հարաբերություններն Իրանի հետ՝ հաշվի առնելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին, հաղորդում է ՀՀ կառավարությունը։

Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և տարածաշրջանային զարգացումները: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդգծելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային խմբերի ձևաչափով կազմակերպել մի շարք կարևոր հարցերի քննարկումներ՝ դրանց առավել արդյունավետ և կառուցողական լուծում տալու տեսանկյունից: