Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը պետք է ամրապնդի իր արտահանման ներուժը. ԶԵԱԲ

06.03.2013, 15:28
Հայաստանը պետք է ամրապնդի իր արտահանման ներուժը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտնել է ԶԵԱԲ երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է ամրապնդի իր արտահանման ներուժը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտնել է ԶԵԱԲ երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

«Արտահանմանը միտված և ներմուծմանը փոխարինող արտադրողական հզորությունների զարգացման հաշվին Հայաստանի արտահանման ներուժի ամրապնդումը և համապատասխան քաղաքականության անցկացումը պետք է առաջնահերթ մնա առաջիկա տարիներին»,– նշել է նա։

Բանկիրն ընդգծել է նաև, որ Հայաստանը բարձր արտահանման ներուժ ունի ագրոարդյունաբերական համալիրում, իսկ սննդարդյունաբերությունում այդ ներուժն արդեն մասամբ իրականացվում է։

Ըստ նրա` միաժամանակ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտում անհրաժեշտ է արտադրողական շղթայով վերև ընթանալ։ Արդյունաբերական քաղաքականության նման ռազմավարության հաջողությունը կախված կլինի ղեկավարության համառությունից և արտահանման զարգացման նկատմամբ դրա մոտեցման համակարգվածությունից։

«Ղեկավարությունը պետք է նպաստի արտահանման զարգացմանը` ինչպես արտադրող-արտահանողների աջակցման, այնպես էլ նրանց համար համապատասխան ինստիտուցիոնալ միջավայր ստեղծելու մակարդակում (բիզնես միջավայր, տրանսպորտային ենթակառուցվածք, օրենսդրություն, արտաքին ներդրողների ներգրավում և այլն),  այնպես էլ միջազգային մակարդակում (տրանսպորտային շրջափակման առավելագույն նվազեցում, Ռուսաստանի և Եվրամիության ռազմավարական շուկաների հասանելիության հեշտացում և այլն)»,– ասել է նա։

2012թ.–ի վերջին Հայաստանում ԶԵԱԲ–ի ներդրումային պորտֆելի ծավալը հասել է 109 մլն ԱՄՆ դոլարի` հաշվի առնելով արդեն մարված նախագծերը։
ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։ –0–