Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը պետք է պարտադիր ագրոապահովագրություն ներդնի գյուղացիներին ռիսկերից պաշտպանելու համար. սոցիոլոգ

23.05.2013, 15:54
Հայաստանը պետք է գյուղատնտեսական պարտադիր ապահովագրության համակարգ ներդնի գյուղացիներին հիմնական ռիսկերից պաշտպանելու համար, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

Հայաստանը պետք է պարտադիր ագրոապահովագրություն ներդնի գյուղացիներին  ռիսկերից պաշտպանելու համար. սոցիոլոգ
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է գյուղատնտեսական պարտադիր ապահովագրության համակարգ ներդնի գյուղացիներին հիմնական ռիսկերից պաշտպանելու համար, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

Մայիսի 12–ին տեղացած կարկուտի հետևանքով Արագածոտնի մարզում տուժել են 6 հազար հեկտար բանջարաբոստանային մշակաբույսեր, 4.5-5–հազարական հեկտար պտղատու այգի, 4-5 հազար հեկտար խաղողի այգի և մինչև հազար հեկտար կերային մշակաբույսեր։

«Կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը` պարտադիր ագրոապահովագրության ծրագրի մշակման հատուկ հանձնաժողով ստեղծել»,– ասաց Ադիբեկյանը։

«Այսօր ապահովագրական ընկերություններն ագրարային ապահովագրություն չեն իրականացնում, քանի որ այդ ոլորտը հատկապես ռիսկային է»,– ասաց սոցիոլոգը` ավելացնելով, որ պետությունը պետք է մասնակցի ապահովագրական շուկայի այդ հատվածում։

Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանի գյուղատնտեսության հիմնական ռիսկերն են` երաշտը, կարկուտն ու սառնամանիքները, որոնց հետևանքներն այնքան չեն ազդի գյուղացիների վրա ապահովագրական գործուն համակարգի առկայության դեպքում։

Հայաստանում ներկայում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ -0-