Հայաստանը փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի աննախադեպ աճ է գրանցել. փորձագետ
01.08.2012,
17:21
Վերջին տարիներին Հայաստանը փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրման աննախադեպ աճ ունի, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորման գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վերջին տարիներին Հայաստանը փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրման աննախադեպ աճ ունի, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորման գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:
Էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն, փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը վերջին 5 տարիների ընթացքում աճել է չորս անգամ:
«Եթե 2004թ.-ին հանրապետությունում գործել է ընդամենը 29 փոքր ՀԷԿ, ապա այսօրվա դրությամբ արդեն գործում է 130 ՀԷԿ, այսինքն` ութ տարիների ընթացքում կառուցվել է ավելի քան 100 հիդրոէլեկտրակայան: Նման ցուցանիշները կարող են ապահովել աշխարհի ոչ բոլոր երկրները»,- ասաց Բուդաղյանը:
Ըստ նրա, հուլիսի 1-ի տվյալների դրությամբ, բոլոր փոքր ՀԷԿ-երի համախառն հզորությունը կազմում է 204 ՄՎտ, իսկ փոքր ՀԷԿ-ի կողմից Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է 656 մլն կՎտ/ժ:
«Ներկայացված ցուցանիշները վկայում են հանրապետությունում առկա կայուն և բարենպաստ ներդրումային միջավայրի մասին, քանի որ ներդրողները միջոցներ են ներդնում ոչ թե կարճաժամկետ ծրագրերում, այլ այն ծրագրերում, որոնց արդյունքները կստացվեն 15-30 տարիների ընթացքում»,- նույնպես նշեց Բուդաղյանը:
Ըստ ՀԾԿՀ տվյալների, 2012թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, Հայաստանում կառուցման փուլում են գտնվում ևս 73 փոքր ՀԷԿ-եր՝ 161 ՄՎտ հզորությամբ և 564 մլն կՎտ/ժ տարեկան արտադրության ծավալով: 73 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումից հետո բոլոր 203 գործող փոքր ՀԷԿ-ի ընդհանուր հզորությունը կկազմի 365 ՄՎտ, իսկ դրանց արտադրության տարեկան ծավալը՝ 1,2 մլրդ կՎտ/ժ:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2011թ.-ին ՀԱԷԿ-ին բաժին է հասել հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի շուրջ 34,3 տոկոսը, որը կազմում է 2548 մլն կՎտ/ժ (2010թ.-ի ցուցանիշից 2,3 տոկոսով շատ):
Միաժամանակ ՋԷԿ-ին բաժին է հասել արտադրման ընդհանուր մակարդակի 31,9 տոկոսը, իսկ ՀԷԿ-ին` Հայաստանում արտադրված ողջ էլեկտրաէներգիայի 33,8 տոկոսը:
Բացի այդ, 3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրվել հողմային էլեկտրակայանի հաշվին, որը 2010թ.-ի համեմատ կրճատվել է 26,8 տոկոսով: Հողմային էլեկտրակայանի մասնաբաժինը երկրի էլեկտրաէներգիայի արտադրման ընդհանուր ծավալում կազմում է 0,04 տոկոս: -0-