Հայաստանը ստիպված կլինի մաքսային ոլորտում էական կերպով բարձրացնել պաշտպանության մակարդակը. ԶԵԱԲ
05.09.2013,
11:27
Հայաստանի և Մաքսային միության մաքսային սակագների համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանը ստիպված կլինի էականորեն բարձրացնել պաշտպանության մակարդակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Մաքսային միության մաքսային սակագների համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանը ստիպված կլինի էականորեն բարձրացնել պաշտպանության մակարդակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։
Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
« Հայաստանի ներմուծման կիրառվող մաքսային միջին կշռված սակագինը ամենացածրն է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների կողմից կիրառվող սակագներից։ Առավել բարենպաստման ռեժիմի դրույքով այն կազմում է 2.7 տոկոս (Մաքսային միությունում` 7.6 տոկոս)։ Միաժամանակ Հայաստանը չի կիրառում սակագնային քվոտաներ, սակագնային գծերից 73 տոկոսը չի հարկվում տուրքերով, իսկ մնացածը 10– տոկոսանոց տուրքի առարկա են հանդիսանում»,– ասաց Վինոկուրովը «ԱՌԿԱ» գործակալությանը։
Նրա խոսքով` շատ ոլորտներում, մասնավորապես ծառայությունների առևտրի ոլորտում, առևտրային ռեժիմն անգամ ավելի ազատական է, քան արձանագրված է ԱՀԿ–ի հանդեպ ՀՀ–ի ստանձնած պարտավորություններում։
«ԱՀԿ–ի շրջանակում հարցերը կարգավորելու համար տեխնիկական բանակցություններ են պետք, որի կողմերից մեկը հանդես կգա արդեն ՄՄ–ն»,– կարծում են ԶԵԱԲ–ում։-0-