Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանը թողարկել է 700 մլն դոլար ծավալով առաջին եվրապարտատոմսերը

20.09.2013, 10:44
/. Հայաստանը նախօրեին առաջին անգամ եվրապարտատոմսեր է թողարկել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։
Հայաստանը թողարկել է 700 մլն դոլար ծավալով առաջին եվրապարտատոմսերը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը նախօրեին առաջին անգամ եվրապարտատոմսեր է թողարկել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

«Էմիսիայի ծավալը կազմել է 700 մլն դոլար` 7 տարի մարման ժամկետ, եկամտաբերությունը` 6 տոկոս», – նշվում է տեղեկատվության մեջ։

Հիմնական տեղաբաշխողներն են Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ը և J.P.Morgan Securities plc–ը, նրանք հաջողությամբ ավարտել են եվրապարտատոմսերի առաջին թողարկումը։

Մամուլի ծառայությունից տեղեկացրեցին նաև, որ Moody’s վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է Ba2 մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, Fitch գործակալությունը` «BB-» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։–0–