ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամը Հայաստանին 150 մլն դոլար կտրամադրի «Հյուսիս-Հարավ» նախագծի ֆինանսավորման համար
03.07.2014,
17:26
ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը 150 միլիոն ամերիկյան դոլարի ծավալով ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար, հաղորդում է ԶԵԱԲ-ի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը 150 միլիոն ամերիկյան դոլարի ծավալով ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար, հաղորդում է ԶԵԱԲ-ի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել Է Զարգացման եվրասիական բանկի՝ որպես Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարչի, դրական եզրակացության հիման վրա՝ Հիմնադրամի միջոցներից նախագծի ֆինանսավորման վերաբերյալ Հայաստանի հայտով: Միաժամանակ Հակաճգնաժամային խորհուրդը հավանություն է տվել այս նախագիծն իրագործելիս Համաշխարհային բանկի Գնումների քաղաքականության կիրառման մասին և Համաշխարհային բանկի մասնագետների ներգրավմամբ դրանց կիրառման մոնիթորինգի մասին կառավարչի առաջարկությանը:
ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի հունվարի 14-ին հավանության է արժանացրել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Զարգացման ասիական բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագիրը:
.
«Հյուսիս–Հարավ» միջանցքը` 556 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահման) և հարավի (Իրանի հետ սահման) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։
Եվրասիական զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայում ԵԶԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին` վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԶԵԱԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ –0–