Հայաստանում պարենային ապրանքների գները մայիսին նվազել են 1,2%
08.06.2015,
14:59
Հայաստանում պարենային ապրանքների գները 2015 թ.–ի մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, նվազել են 1,2 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2015 թ.–ի մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, նվազել են 1,2 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Պարենային ապրանքների գների անկումը պայմանավորված է հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, շաքարավազի և կաթնամթերքի գների 8,6–1,2 տոկոս նվազմամբ։
Միաժամանակ բանջարեղենի և կարտոֆիլի գները այս տարվա մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, նվազել են 8,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 10 տոկոսով։
Ձվի գինը երկրում 2015 թ.–ի մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, նվազել է 4,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 0,9 տոկոսով։
Միաժամանակ շաքարավազի գինը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 2,7 տոկոսով։
2015 թ.–ի մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, երկրում գրանցվել է կաթնամթերքի գների 1,2 տոկոսանոց անկում, իսկ 2014 թ.–ի մայիսի համեմատ` 5,9 տոկոսի աճ։
Մսամթերքը նախորդ ամսվա համեմատ էժանացել է 0,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 5,4 տոկոսով։
Ձկնամթերքը հաշվետու ամսում, նախորդ ամսվա համեմատ, էժանացել է 0,4 տոկոսով, 2014 թ.–ի մայիսի համեմատ` 11,1 տոկոսով։
Բուսական և կենղանական յուղի գները մայիսին, ապրիլի համեմատ, նվազել են 0,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 0,5 տոկոսով։
Միաժամանակ Հայաստանում մրգի գինն ամսվա ընթացքում ավելացել է 3,9 տոկոսով, իսկ 2014 թ.–ի մայիսի համեմատ` 24,2 տոկոսով։
Հրուշակեղենի գների աճն այս տարվա մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, կազմել է 0,9 տոկոս, իսկ 2014 թ.–ի մայիսի համեմատ` 18,6 տոկոս։
Բացի այդ, այս տարվա մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, երկրում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքների գների աճ` 0,1 տոկոսով, հացաբուլկեղենի գներն աճել են 0,2 տոկոսով, ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գները` 0,3 տոկոսով, այլ ապրանքների գները` 0,5 տոկոսով։ Սուրճի, թեյի և կակաոյի գները հաշվետու ամսում չեն փոխվել։
Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,5 տոկոսով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել են 5,1 տոկոսով։
Պետյբուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։ –0–