Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանը տարեվերջին կարող է միանալ ԱՀԿ–ի շրջանակներում պետական գնումների մասին նոր համաձայնագրին

25.04.2014, 15:42
Հայաստանը տարեվերջին կարող է միանալ Առևտրի համաշխարհային կազմակերպության կառավարական և պետական գնումների մասին նոր համաձայնագրին, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը։
Հայաստանը տարեվերջին կարող է միանալ ԱՀԿ–ի շրջանակներում պետական գնումների մասին նոր համաձայնագրին
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը տարեվերջին կարող է միանալ Առևտրի համաշխարհային կազմակերպության կառավարական և պետական գնումների մասին նոր համաձայնագրին, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը։

«Պետական գնումների մասին համաձայնագրում արված հիմնական փոփոխությունները պայմանավորված են էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ։ Ինչպես գիտեք, մենք նաև փորձում ենք անցնել էլեկտրոնային գնումների իրականացմանը», – ասել է Ղամբարյանը բաց սեմինարի շրջանակներում, որը նվիրված է նոր համաձայնագրով և պետական գնումների ոլորտում գոյություն ունեցող օպտիմալ համաշխարհային փորձով նախատեսված պարտավորություններին։

Նա նշել է, որ մինչև այդ համաձայնագրին միանալը հարկավոր է համեմատել նրա տեքստը պետական գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության հետ` փոփոխության ենթակա դրույթները ճշտելու համար։

Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է փոփոխություններ մտցնել «Գնումների մասին» օրենքում` ԱՀԿ–ի համաձայնագրի տեքստի և Մաքսային միության շրջանակներում գոյություն ունեցող փաստաթղթերի հետ այդ օրենքը ներդաշնակեցնելու համար։

«Մեր առջև խնդիր ենք դրել ամեն ինչ անել մինչև 2014 թվականի վերջ։ Հուսով եմ, որ մենք կհասցնենք ամեն ինչ կատարել այդ ժամկետում», – նշել է նա։

Հայաստանը կառավարական գնումների մասին համաձայնագիր է ստորագրել 2011 թ.–ին։ Ըստ այդ համաձայնագրի` նախատեսվում է, որ մի երկրի մատակարարները պետք է իրականացնեն մեկ այլ երկրի պետական պատվերների մատակարարումը։ Այս կապակցությամբ Ղամբարյանը նշել է, որ այս պահին հայ մատակարարների ակտիվությունը չափազանց ցածր է։

Նրա խոսքերով` խնդիրներից մեկն է իրազեկել այդ հնարավորությունների մասին հայ մատակարարներին։ «Որպես օրինակ` կարող եմ նշել, որ ԱՄՆ–ն արգելել է պետական գնումների գործընթացում օտարերկրյա մատակարարների մասնակցությունը, սակայն ԱՀԿ–ի սույն համաձայնագրով այդ արգելքը հանվել է», – ասել է նա։

Հայաստանը 2011 թ.–ին ԱՀԿ–ի պետական գնումների մասին համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Տաջիկստանի հետ միասին։ Համաձայնագիրն ընդհանուր առմամբ ստորագրել է 41 երկիր։–0–