Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել բյուջե

09.08.2019, 15:36
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում, հայտնում է Հայաստանի ՊԵԿ կայքում։
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել բյուջե

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում, հայտնում է Հայաստանի ՊԵԿ կայքում։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վճարումների չափն ավելացել է 14.4 տոկոսով։

Պաշտոնական տվյալներով, առաջատարի դիրքը պահպանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (հարկերի գումարը` 29,5 մլրդ դրամ), դրան հետևում են «Գրանդ Տոբակոն» (28,3 մլրդ դրամ) և «Գազպրոմ Արմենիա»–ն (ավելի քան 22.8 մլրդ դրամ)։ 


Խոշոր հարկատուների տասնյակում են նաև «Ինթերնեշնլ Մասիս Տաբակ»–ը (9,8 մլրդ դրամ), GeoProMining Gold–ը (9,1 մլրդ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն (7,8 մլրդ դրամ), «ՖԼԵՇ»–ը (7,6 մլրդ դրամ), «Աքվիլոն թրեյդ»–ը (6,6 մլրդ դրամ), Philip Morris Armenia (5,18 մլրդ դրամ) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ (5,16 մլրդ դրամ)։--0—