Հայաստանի 800 խոշոր ընկերությունների արտաքին աուդիտի տվյալները հասանելի կլինեն հասարակությանը
31.01.2013,
14:02
Հայաստանի 800 խոշոր ընկերությունների արտաքին աուդիտի տվյալները կհրապարակվեն առանձին կայքում։
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հանձնարարությունն է տվել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 800 խոշոր ընկերությունների արտաքին աուդիտի տվյալները կհրապարակվեն առանձին կայքում։
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հանձնարարությունն է տվել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին։
Վարչապետը հիշեցրել է, որ երեք տարի առաջ կառավարությունը ՀՀ-ում օրենսդրորեն մի նորմ սահմանեց, որ խոշոր ձեռնարկությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել և հանրությանը հաշվետվություն տալ իրենց ֆինանսական իրավիճակի վերաբերյալ։
«Այսօր ֆինանսների նախարարն ինձ զեկուցել է, որ նրանք ամփոփել են 2012 թվականի արդյունքները։ 800-ից ավելի խոշոր ձեռնարկություններ պետք է ներկայացնեին այդ հաշվետվությունները։ Կարծում եմ, պարոն Գաբրիելյան, ճիշտ կլինի, որ հաշվետվությունները հավաքենք մեկ կայքում և դարձնենք հրապարակային, որպեսզի մեր քաղաքացիները տարբեր թերթերից դժվարություններ չունենան հավաքագրել այդ միասնական տեղեկատվությունը», - ասաց նա։
Վարչապետը նշել է, որ կան նաև տասնյակ ձեռնարկություններ, որտեղ ֆինանսական աուդիտորները տեսնում են լուրջ խնդիրներ, բացթողումներ։ Նույնիսկ կան ձեռնարկություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է։
«Դա նշանակում է, որ այդ ձեռնարկությունները վերահսկողության տեսակետից հայտնվելու են ռիսկային դաշտում և նրանց նկատմամբ պետության կողմից իրականացվող վարչարարական վերահսկողական գործառույթները լինելու են ավելի խիստ, քան այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց եզրակացություններում աուդիտորական ընկերությունները խնդիրներ չեն հայտնաբերել»,– ասել է վարչապետը։
Ըստ Տիգրան Սարգսյանի, կառավարության այս թափանցիկ աշխատաոճը կարևոր է, քանի որ այն նաև խթանում է լրատվական միջոցների թափանցիկ աշխատանքին, որովհետև նրանց համար ստեղծում է լավ դաշտ, տեղեկատվական տվյալներ, վիճակագրություն, հարցման արդյունքներ, որպեսզի նրանց վերլուծությունները լինեն ավելի պրոֆեսիոնալ և կոմպետենտ։-0-