Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի ագրարային ոլորտը վերջին 8 տարիների ընթացքում 10% անկում է ապրել. Նարեկ Կարապետյան

06.03.2026, 14:05
Հիմնական խնդիրներն են ջրամատակարարումը, գյուղերում ոռոգման, վարկավորման և գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման հարցերը, ասել է «Տաշիր գրուպի» փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը
Հայաստանի ագրարային ոլորտը վերջին 8 տարիների ընթացքում 10% անկում է ապրել. Նարեկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսությունը վերջին ութ տարիների ընթացքում 10% անկում է ապրել։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Տաշիր գրուպի» փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Կարապետյանն անդրադարձել է նաև այն ռիսկերին, որոնց բախվում են գյուղացիները:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրներն են ջրամատակարարումը, գյուղերում ոռոգման, վարկավորման և գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման հարցերը:

Ըստ Կարապետյանի՝ ամենամեծ խնդիրը մթերումն է, քանի որ այն ապահովում է գյուղացու արտադրանքի և վերջնական վաճառքի միջև միջանկյալ կապը։

Կարապետյանը նշել է, որ տարեկան Հայաստան է ներկրվում ընդհանուր առմամբ 1,4 միլիարդ դոլարի գյուղմթերք, որի մեծ մասը՝ շուրջ 1 միլիարդ դոլարը, կարող էր արտադրվել հենց Հայաստանում:

Նրա խոսքով ՝ դա մոտ 100 հազար մարդու զբաղվածության հարց է։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականին գյուղատնտեսության ոլորտում արտադրանքի ծավալն աճել է 5,6%-ով և կազմել 1 057 224,0 մլն դրամ։

Ընդ որում, բուսաբուծության ոլորտում արտադրության ծավալը կազմել է 539 902,7 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9,7%-ով, իսկ անասնաբուծության ոլորտում՝ 517 321,3 մլն դրամ՝ արձանագրելով 1,8% աճ։