Հայաստանի անշարժ գույքի շուկայում հոկտեմբերին կատարվել է ավելի քան 22,7 հազ․ գործարք, գրանցվել է նվազում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում կատարվել է 22 738 գործարք՝ 2024 թվականի հոկտեմբերին կատարված 22 120 գործարքի և 2025 թվականի սեպտեմբերին կատարված 20 984 գործարքի համեմատ։ Այս մասին են վկայում հանրապետության Վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հաշվետու ամսում ամենից շատ գործարքներ կատարվել են Երևանում՝ 7 405 (ընդհանուր թվի 32.6%-ը), իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 338 (1.5%)։ Կոտայքում կատարվել է 4 158 գործարք (18.3%), Արարատում՝ 1 992 (8.8%), Արմավիրում՝ 1 899 (8.4%), Լոռիում՝ 1 417 (6.2%), Արագածոտնում՝ 1 371 (6%), Շիրակում՝ 1 154 (5.1%), Գեղարքունիքում՝ 1 114 (4.9%), Տավուշում՝ 1 085 (4.8%) և Սյունիքում՝ 805 (3.4%)։
Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 8 899 (ընդհանուր թվի 39.1%-ը), այդ թվում՝ 6 206 առքուվաճառքի գործարք, 2 363՝ նվիրատվության, 49՝ փոխանակման։ Ընդ որում, կատարվել է նաև 3 810 ժառանգության գործարք (16.8%), 3 621 գրավի գործարք (15.9%), 3 532 առաջնային գրանցման գործարք (15.5%), 1 742 վերագրանցման գործարք (7.7%), 1 037 վարձակալության գործարք (4.6%) և 97 օրինականացման գործարք (0.4%):
Ընդ որում, հոկտեմբերին անշարժ գույքի շուկայի ընդհանուր գործարքների թվից ամենամեծ քանակը բաժին է ընկել հողի հետ կապված գործարքներին՝ 8 042 (35.4%)։ Այս տարվա հաշվետու ամսում կատարվել է նաև 6 842 գործարք բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների հետ (30.1%), 4 841 գործարք բնակելի տների հետ (21.3%), 1 709 գործարք հասարակական նշանակության շենքերի հետ (7.5%), 855 գործարք ավտոտնակների հետ (3.7%) և 449 գործարք արտադրական նշանակության շենքերի հետ (2%):