Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի անտառային տնտեսության ոլորտի օրենսդրությունը լրամշակման կարիք ունի. Գյուղատնտեսության նախարարություն

21.03.2013, 15:25
Հայաստանի անտառային տնտեսությունը կարգավորող իրավական և օրենսդրական  դաշտը պետք է փոխվի և լրամշակվի, «ԱՌԿԱ» գործակալությանը հինգշաբթի հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության բաժնի պետ Արթուր Պետրոսյանը։
Հայաստանի անտառային տնտեսության ոլորտի օրենսդրությունը լրամշակման կարիք ունի. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անտառային տնտեսությունը կարգավորող իրավական և օրենսդրական  դաշտը պետք է փոխվի և լրամշակվի, «ԱՌԿԱ» գործակալությանը հինգշաբթի հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության բաժնի պետ Արթուր Պետրոսյանը։

Ըստ նրա, գործող օրենսդրությունում մի շարք բացեր կան։

«Ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ։ Խումբն անտառային տնտեսության նոր նախագիծ է պատրաստել։ Որոշ հատվածներ հարկ է եղել կրճատել, իսկ որոշ մասերում, միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, լրացումներ կատարել»,– ասաց Պետրոսյանն Անտառի միջազգային օրվա նվիրված «Անտառների կայուն կառավարման քայլեր» համաժողովում։

Ըստ նրա, օրենսդրության փոփոխման աշխատանքային խմբի ստեղծման ազդակ դարձավ Միջազգային համագործակցության գերմանական կազմակերպության (GIZ), փորձագետի մանրամասն վերլուծությունն օրենսդրության, անտառային քաղաքականության, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքների կանոնների վերաբերյալ։

Պետրոսյանը նշեց GIZ–ի աշխատանքը ոչ միայն Հայաստանի օրենսդրական ոլորտի վերլուծությունում, այլ նաև Հայաստանի անտառային տնտեսության զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի և անտառային ռեսուրսների ճիշտ օգտագործման հստակ ռազմավարության մշակման մեջ։

GIZ (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit` Միջազգային համագործակցության գերմանական կազմակերպություն) Գերմանիայի կառավարության կողմից ստեղծված միջազգային կազմակերպություն է։ Գործում է տարբեր ուղղություններով, աշխարհի ավելի քան 130 երկրներում։ Դրա գործունեության հիմնական ոլորտը հանրային հատվածն է։ -0-