Հայաստանի արդյունաբերական աճը տարվա արդյունքներով կկազմի 10%. Էկոնոմիկայի նախարարություն
26.12.2012,
16:51
Հայաստանի արդյունաբերական ոլորտի աճը 2012 թվականի արդյունքներով կկազմի շուրջ 10 տոկոս, չորեքշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերական ոլորտի աճը 2012 թվականի արդյունքներով կկազմի շուրջ 10 տոկոս, չորեքշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
«Ուրախալի է, որ իրական հատվածը զարգանում է գերազանցող տեմպերով։ Արդյունաբերության ոլորտում մենք նախորդ տարվա համեմատ կունենանք 10 տոկոսանոց աճ»,– ասաց նա։
Դավթյանն ընդգծեց, որ տվյալ ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նման ծավալներ դեռևս չեն գրանցվել Հայաստանում հետխորհրդային ժամանակահատվածում։ Հայաստանում 2012 թվականի հունվար–նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 002.4 մլրդ դրամով, ինչը 9.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։
Էկոնոմիկայի ղեկավարը հայտնեց նաև, որ առաջիկայում Հայաստանում կգործարկվի մի շարք նոր ձեռնարկություններ, որոնք թույլ կտան հետագա արդյունաբերական աճ ապահովել, մասնավորապես, Չարենցավանում գործող «Ասկե գրուպը», իր արտադրամասները վերազինում է ամրանների արտադրություն ծավալելու համար (7,3 մլն դրամի ներդրումներ)։ Բացի այդ, մսի վերամշակման գիծ է գործարկվել «Նաթֆուդ» ընկերությունում (4 մլն դրամի ներդրումներ), իսկ «Աստրա–Կրիստալ» ընկերությունը կսկսի տեխնիկական բյուրեղների աճեցումն ու մշակումը (4.2 մլրդ դրամի ներդրումներ)։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2012 թվականին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել արդյունաբերության ոլորտի 8 ծրագրի, որոնց շրջանակներում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 17.5 մլրդ դրամ։ Տվյալ ներդրումային ծրագրերի իրագործումը թույլ կտա ավելի քան 340 աշխատատեղ ապահովել։ -0-