Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի արտահանումը հունվար–հունիսին ավելացել է 13.5 %–ով, իսկ ներմուծումը` 6.7%–ով

09.08.2012, 14:50
Ընթացիկ տարվա հունվար–հունիսին արտահանման ծավալն նախնական տվյալներով կազմել է, 684.4 մլն դոլար (270.3 մլրդ դրամ)` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 13.5 տոկոսով, իսկ ներկրման ծավալը կազմել է 2017.7 մլն դոլար (796.8 մլրդ դրամ)` ավելանալով 6.7 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտահանումը հունվար–հունիսին ավելացել է 13.5 %–ով, իսկ ներմուծումը` 6.7%–ով
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԱԺԿԱ/. Ընթացիկ տարվա հունվար–հունիսին արտահանման ծավալն նախնական տվյալներով կազմել է, 684.4 մլն դոլար (270.3 մլրդ դրամ)` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 13.5 տոկոսով, իսկ ներկրման ծավալը կազմել է 2017.7 մլն դոլար (796.8 մլրդ դրամ)` ավելանալով 6.7 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ ընթացիկ տարվա հունիսին մայիսի համեմատ գրանցվել է արտահանման 0.5–տոկոսանոց աճ և ներկրման 7.1–տոոկսանոց կրճատում։

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա հունվար–հունիսին կազմել է 2702 մլն դոլար կամ 1067.1 մլրդ դրամ` 2011 թվականի հունվար–հունիսի համեմատ ավելանալով 8.3 տոկոսով։ Միաժամանակ, օպերատիվ տվյալների համաձայն, հունիսին մայիսի համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 5.2 տոկոսով։

Արդյունքում, 2012 թվականի հունիսին արտաքին առևտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է 1333.3 դոլար կամ 526.5 մլրդ դրամ։ -0-