Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թ. հունվար–ապրիլին աճել է 2,8%–ով` մինչև 1 748.3 մլն դոլար
04.06.2013,
13:45
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականի հունվար–ապրիլին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2.8 տոկոսով` գերազանցելով 1 748.3 մլն դոլարը, ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կայքում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականի հունվար–ապրիլին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2.8 տոկոսով` գերազանցելով 1 748.3 մլն դոլարը, ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կայքում։
Միաժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 454.7 մլն դոլար` աճելով 16.1 տոկոսով, իսկ արտահանման ծավալը` 1 293.6 մլն` կրճատվելով 1.1 տոկոսով։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 838.9 մլն դոլար։
Նախնական տվյալներով, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն ՖՕԲ գներով (ապրանքի մատակարարման պայման, որի դեպքում վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրության, ինչպես նաև մաքսային ծախսերը մինչև նավի վրա ապրանքը հասցնելու պահը) հունվար–ապրիլին կազմել է 639,7 մլն դոլար։
Վիճակագրական տվյալներով, հաշվետու ժամանակահատվածի առավել նշանակալի ցուցանիշները ներկայացվել են հետևյալ ապրանքախմբերում` «լեռնահանքային արդյունաբերություն»` 127.5 մլն դոլար (13,9% –նոց աճ 2012 թվականի հունվար–ապրիլի համեմատ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 133.3 մլն դոլար (աճը` 5,9%), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք» - 91,1 մլն դոլար (աճը` 38,4%),«թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` մոտ 62,1 մլն դոլար (աճը` 21,8%) և այլն։
ԱՎԾ տվյալներով, 2013 թվականի հունվար–ապրիլին արտադրանքի արտահանումը գերակշռել է հետևյալ ապրանքախմբերում` «լեռնահանքային արդյունաբերություն»` 302,7 մլն դոլար (3,2% անկում 2012 թվականի հունվար–ապրիլի համեմատ), «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ»` մոտ 147,8 մլն դոլար (անկումը` 9,3%), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»` 117,3 մլն դոլար (рост աճը` 10,4%), «քիմիական արդյունաբերություն և դրա հետ կապված արտադրական ճյուղեր»`106,7 մլն դոլար (աճը` 6,2%) ($1 – 417,17 դրամ ) -0-