Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 3,5%–ով և կազմել շուրջ 5130,7 մլն դոլար

28.12.2012, 17:18
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 5130,7 մլն դոլար ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  3,5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 3,5%–ով և կազմել շուրջ 5130,7 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 5130,7 մլն դոլար ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  3,5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
 
Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն` հունվար–նոյեմբերին արտահանման ծավալը կազմել է 1292,2 մլնդ դոլար` ավելանալով 6,7 տոկոսով, իսկ ներմուծումը` 3838,5 մլն դոլար` նույնպես ավելանալով 2,5 տոկոսով։ Արդյունքում` արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2546,3 մլն դոլար։

Ըստ նախնական տվյալների` ՖՕԲ–ի գներով (ապրանքի առաքման պայման է, որի դեպքում վաճառողը վճարում է փոխադրման, ապահովագրման ծախսերը, ինչպես նաև մինչև ապրանքը օդանավ առաքման պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ»)  արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն ընթացիկ տարվա հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 1955,2 մլն դոլար։

Ըստ վիճակագրական տվյալների` հաշվետու ժամանակահատվածում արտահանման առավել նշանակալից հոդվածները ներկայացվել են հետևյալ ապրանքային խմբերում` «հանքարդյունաբերություն»` 362,7 մլն դոլար (2011թ.–ի հունվար–նոյեմբերի ամիսների համեմատ 1,2 տոկոսանոց անկում), «թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»` 308,7 մլն դոլար  (8,9%–անոց անկում), «սննդի արդյունաբերության տարեկան արտադրանք»` 226,2 մլն դոլար (39,2%–անոց աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»` շուրջ 159,8 մլն դոլար (11%–անոց անկում) և «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 54,4 մլն դոլար (2 անգամ աճ) և այլն։

Միաժամանակ պաշտոնական վիճակագրական  տվյալների համաձայն` 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին հետևյալ ապրանքային խմբերի արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել`«հանքարյունաբերություն»` 815,9 մլն դոլար (2011թ.–ի հունվար–նոյեմեբր ամիսներին 12 տոկոսանոց աճ), «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ»` շուրջ 529,9 մլն դոլար (2,6%–անոց աճ), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 327,1 մլն դոլար (4,5%–անոց անկում), «սննդի արդյունաբերության տարեկան արտադրանքը»` 316,2 մլն դոլար (2,6%–անոց աճ), «բուսական ծագման արտադրանք»` 235,5 մլն դոլար (9,3%–անոց աճ) և այլն։ ($1-403,27 դրամ)։  -0-