Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի հունվար–ապրիլին աճել է 2,8%–ով` կազմելով մոտ $1 748,3 մլն

20.05.2013, 14:17
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար-ապրիլին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  2,8 տոկոսով և կազմել է $1 748,3 մլն։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի հունվար–ապրիլին աճել է 2,8%–ով` կազմելով մոտ $1 748,3 մլն
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար-ապրիլին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  2,8 տոկոսով և կազմել է $1 748,3 մլն։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների` արտահանման ծավալը 2013թ.–ի հունվար–ապրիլին կազմել է 454,7 մլն դոլար` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 16,1 տոկոսով։

Միաժամանակ ներմուծման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 1,1 տոկոսով` կազմելով 1 293,6 մլն դոլար։ Արդյունքում` 2013թ.–ի հունվար–ապրիլին արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 838,9 մլն դոլար ($1 – 416,57 դրամ է)։ --0—