Հայաստանի չմշակվող հողերի իրական մակերեսը հասնում է 60-70%-ի. փորձագետ
01.08.2012,
15:32
Հայաստանի չմշակվող հողատարածքների իրական մակերեսը հասնում է 60-70 տոկոսի, թեև պաշտոնական տվյալներով, այդ ցուցանիշը կազմում է 37-40 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի չմշակվող հողատարածքների իրական մակերեսը հասնում է 60-70 տոկոսի, թեև պաշտոնական տվյալներով, այդ ցուցանիշը կազմում է 37-40 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը:
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով, Հայաստանի մշակելի հողերի ընդհանուր մակերեն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով աճել են 7 տոկսով կամ 25.3 հազար հեկտարով: Հանրապետության ցանքատարածությունների մակերեսը կազմում է 449.2 հազար հա, որոնցից չի մշակվում 30 տոկոսը:
«Հայաստանում սակավաթիվ են գյուղատնտեսական նշանակության հողերը` մոտ 1 մլն 391 հազար հա, ներառյալ մշակելի հողերը, արոտավայրերը և այլն: Վարելահողերը զբաղեցնում են 560 հազ հա, որոնք ագրարային սխալ քաղաքականության հետևանքով դեգրադացվում են, և անապատացման միտում է նկատվում»,- ասաց Սեդրակյանը:
Ըստ նրա, փաստորեն կառավարությունը խոստովանում է, որ անապատացման գործընթաց է սկսվել, «բայց չմշակվող հողատարածքների տոկոսը բարձր է Գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված 30 տոկոսից, և այդ գործընթացների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում»:
Սեդրակյանի կարծիքով, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել հողերի ճիշտ վարելուն` անընդունելի համարելով Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ պետք է հրաժարվել վարից Արգենտինայի օրինակով:
Նա նշեց, որ կան երկրներ, որտեղ կիրառում են հողի անգութան մշակումը, «բայց Հայաստանի համար այդ մեթոդն արդյունավետ չի կարող լինել` հաշվի առնելով կլիմայի և հողի առանձնահատկությունները»:
«Մենք ոչ միայն չենք ավելացնում ցանքերը, այլ նաև կորցնում ենք արդեն ունեցածը, ոչինչ չի վերահսկվում, և ոչ ոք պատասխանատվություն չի կրում»,- ասաց փորձագետը:
Նրա կարծիքով, ցանքատարածությունները կարելի է ավելացնել պայմանագրային պայմաններով կոոպերացիաների և տնտեսությունների միավորման հաշվին:
Այսօր հանրապետությունում գործում է մոտ 340 հազ. ֆերմերային տնտեսություն: Մեկ տնտեսվարող սուբյեկտին միջինը բաժին է ընկնում 1.1 հա հող: Գյուղատնտեսությունը մտադիր է մինչև տարեվերջ ստեղծել գյուղատնտեսական քսան կոոպերատիվներ, որոնք կգործեն բուսաբուծության և պտղաբուծության ոլորտներում: -0-