Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

«Հայաստանի Էլցանցերի» 2013-15թթ.-ի ներդրումային ծրագիրը կարող է կազմել 26,4 մլրդ դրամ

04.12.2012, 18:46
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2013-15թթ.-ի ներդրումային ծրագիրը կարող է կազմել  26,4 մլրդ դրամ:
«Հայաստանի Էլցանցերի» 2013-15թթ.-ի ներդրումային ծրագիրը կարող է կազմել 26,4 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2013-15թթ.-ի ներդրումային ծրագիրը կարող է կազմել  26,4 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է նոյեմբերին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը ներկայացված ներդրումային ծրագրում, դրա հիմնական նպատակն է ընկերությանը պատկանող հիմնական էլեկտրատեխնիկական կառուցվածքի պահպանությունը, առաքվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացումը, ինչպես նաև նոր բաժանորդների միացումը ցանցին:

Ներդրումային ծրագրի համաձայն` էլեկտրաէներգիայի անվտանգ շահագործման ապահովման, թույլատրելի սահմաններից դուրս էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի քանակի և տևողության կրճատման և բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման նպատակով 2013-15թթ.-ի ծրագրով նախատեսվում է կատարել հետևյալ ներդրումները՝  2013թ.-ին՝ շուրջ 9,7 մլրդ դրամ, 2014թ.-ին՝ 8,4 մլրդ դրամ, իսկ 2015թ.-ին՝ շուրջ 8,3 մլրդ դրամ:

Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ կանխատեսումների համաձայն, 2012թ.-ին իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 8,4 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագիրը տարանջատվել է մի քանի նպատակային ուղղությունների, որոնց թվում են՝ բաշխիչ ցանցերի վերակառուցում, կառուցում և  այլ անձանց պատկանող բաշխիչ ցանցերի ձեռք բերում, նոր սպառողների վերակառուցվող էլեկտրատեղակայանքները ցանցին միացում, էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգի արդիականացում, վարչական և արտադրական շինությունների վերանորոգում, համակարգչային  տեխնիկայի,  աքսեսուարների,  լիցենզիաների  և  ծրագրային  փաթեթների, գրասենյակային գույքի, կահույքի, չափիչ սարքերի և գործիքների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների,  հատուկ տեխնիկայի և համապատասխան սարքավորումների ձեռքբերում, ենթակայանի անվտանգության պարագաների ձեռք բերում:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, որը հանդիսանում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիա» ընկերության (60 տոկոս բաժնետոմսեր) և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40 տոկոս) դուստր կառույցը։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ունի 12 մասնաճյուղ (որոնցից 5-ը՝ Երևանում) և զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով՝ սպասարկելով մոտ 950 հազ. բաժանորդների։ --0—