Հայաստանի ընդհանուր պետպարտքն ինը ամսվա ընթացքում կազմել է $4,316 մլրդ. ֆիննախ
30.10.2012,
20:00
Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ինը ամսվա ընթացքում կազմել է $4,316 մլրդ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ինը ամսվա ընթացքում կազմել է $4,316 մլրդ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը։
Նա անդրադարձավ միայն կառավարության պարտքին՝ հայտնելով, որ ընդհանուր պարտքից կառավարության պարտքը կազմում է $3 մլրդ. 721,3 մլն.:
Նա հստակեցրեց, որ արտաքին պարտքի գծով պարտքի չափը կազմում է $3 մլրդ. 146 մլն., իսկ ներքին պարտքի մասով՝ $575, 3 մլն.:
Ըստ ֆինանսների նախարարության տվյալների՝ օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 46%-ը:
Ավելի վաղ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը հայտարարել էր, որ ՀՀ արտաքին պետպարտքը 2012թ. վերջին կարող է հասնել $3,8 մլրդ.-ի:--0--