Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի էներգետիկայի նախարարը դժվարացավ նշել երկիր մատակարարվող ռուսական գազի ճշգրիտ գինը

20.03.2013, 19:45
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն առայժմ չի կարող ասել, կբարձրանա, արդյո՞ք, երկիր մատակարարվող ռուսական գազի գինը։
Հայաստանի էներգետիկայի նախարարը դժվարացավ նշել երկիր մատակարարվող ռուսական գազի ճշգրիտ գինը
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն առայժմ չի կարող ասել, կբարձրանա, արդյո՞ք, երկիր մատակարարվող ռուսական գազի գինը։
«Ոչինչ չենք բացառում` ոչ գնի նվազում, ոչ բարձրացում»,– խորհրդարանում ասաց նա լրագրողներին։

Ըստ նրա, գազի գնի շուրջ բանակցությունները ներկայում ավարտական փուլում են, և հենց որ դրանք ավարտվեն, հանրությունը կտեղեկացվի դրանց արդյունքների մասին։

Ավելի վաղ հայկական թերթերը գրում էին, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը 2013թ.–ի ապրիլի 1–ից կաճի` 1000 խորանարդ մետրի դիմաց մինչև 240 դոլար` գործող 180 դոլարի փոխարեն։ Ըստ ԶԼՄ–ների տվյալների` համապատասխան համաձայնագիրն իբրև արդեն պատրաստ է և, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի փետրվարի 18–ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, որ Հայաստանի գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ–ում։

Ներկա պահին Հայաստանը «Գազպրոմից» 1000 խորանարդ մետր գազ է գնում 180 դոլարի դիմաց, սպառողների համար նախատեսված սակագինը կազմում է 132 դրամ/խմ։

Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ին։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-