Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիավորվեն․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Երեկ,
21:37
Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից, հայտարարել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից։
Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը՝ բենզինի գինը 20%-ով նվազել է, սկսվել է ցորենի ներկրումը Հայաստան», – ասել է Փաշինյան։
Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք Հայաստանին միջանցքներ են տրամադրել իրենց երկրի տարածքով։
Նրա խոսքով՝ երկրները դրանցից օգտվելու են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում։