Հայաստանի և Չեխիայի միջև 22 մլն դոլարի չափով ապրանքաշրջանառության ծավալը շատ քիչ է, և այն պետք է ավելացնել. Նալբանդյան
11.04.2013,
15:11
Հայաստանի և Չեխիայի միջև ապրանքաշրջանառությունը 2012թ.–ին կազմել է շուրջ 22 մլն դոլար, ինչն անհրաժեշտ աշխատանքների անցկացում է պահանջում երկու կողմերից տնտեսական ցուցանիշները բարձրացնելու համար, հինգշաբթի Երևանում հայտնեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` բացելով հայ–չեխական գործարար համաժողովը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Չեխիայի միջև ապրանքաշրջանառությունը 2012թ.–ին կազմել է շուրջ 22 մլն դոլար, ինչն անհրաժեշտ աշխատանքների անցկացում է պահանջում երկու կողմերից տնտեսական ցուցանիշները բարձրացնելու համար, հինգշաբթի Երևանում հայտնեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` բացելով հայ–չեխական գործարար համաժողովը։
«Մեր երկրների միջև տնտեսական գործակցության աստիճանը չի համապատասխանում քաղաքական համագործակցության մակարդակին, և հուսով եմ, որ Հայաստանում չեխական կապիտալով գրանցված ավելի քան երկու տասնյակ ձեռնարկություններին կմիանան նորերը»,– ասաց Նալբանդյանը։
Նա հիշեցրեց, որ 2011թ.–ին Չեխիայում բացվեց ՀՀ դեսպանատունը, իսկ 2012թ.–ին Երևանում սկսեց գործել չեխական դիվանագիտական ներկայացուցչությունը։
ՀՀ ԱԳՆ–ի ղեկավարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում ազատ առևտրի գոտիներ են ստեղծվում, որոնք գրավիչ են բիզնեսի և ներդրումների համար։
Ըստ նրա, վերջին տարիներին արտասահմանյան ներդրումների խոշոր ներհոսք է նկատվում` հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որն այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող և խոստումնալից ոլորտն է։
«Հայաստանը ներդրումային ներուժ ունի նաև ենթակառուցվածքների, ճանապարհների շինարարության, հիդրոէներգետիկայի և ատոմային էներգիայի, թեթև արդյունաբերության, սննդամթերքի արտադրության ոլորտներում»,– նշեց Նալբանդյանը։
Նա նշեց, որ համագործակցության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել զբոսաշրջության բնագավառում, քանի որ և Հայաստանը, և Չեխիան, հարուստ պատմական և մշակութային ժառանգություն ունեն։ Բացի այդ, գոյություն ունի Երևան–Պրահա ուղիղ չվերթը, գործում է պարզեցված վիզային ռեժիմը։
«Հայաստանն ու Չեխիան տասը տարիների համագործակցության դրական փորձ ունեն, և ես վստահ եմ, որ դա կարող է լավ հիմք հանդիսանալ մեր բարեկամ երկրների բիզնես հանրությունների միջև փոխշահավետ ծրագրերի իրականացման համար»,– ընդգծեց Նալբանդյանը։
Ըստ Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառության մակարդակը 2012թ.–ին կազմել է 21,8 մլն դոլար։ Միաժամանակ Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1,48 մլն դոլար, ներմուծման ծավալը` 20,4 մլն դոլար։ –0–