Հայաստանի և Իրանի միջև Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալման մասին պայմանավորվածություններ չկան. նախարար
28.12.2012,
14:43
Հայաստանի և Իրանի միջև տվյալ պահին իրանական գյուղատնտեսական տեխնիկայի դիմաց Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին որևէ պայմանավորվածություն չկա, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Իրանի միջև տվյալ պահին իրանական գյուղատնտեսական տեխնիկայի դիմաց Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին որևէ պայմանավորվածություն չկա, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
«Տվյալ պահին շրջանառության մեջ նմանատիպ փաստաթուղթ չկա։ Ժամանակ առ ժամանակ նման առաջարկություններ լինում են, քննարկվում են, և դա վերաբերում է ոչ միայն Սյունիքի մարզին, այլ նաև այլ շրջաններում արոտավայրերի վարձակալությանը։ Բայց որևէ պայմանավորվածություն չկա»,– ասաց Գևորգյանը։
Նախարարը հայտնեց նաև, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը դեռ Իրան չի մեկնել։
«Եթե նմանատիպ պայմանավորվածություններ լինեն, մենք կհայտնենք այդ մասին։ Սակայն կավելացնեմ, որ Հայաստանի բոլոր արոտավայրերը պետք են, և մենք կանենք հնարավորինը, որ առավելագույնս արդյունավետ օգտագործենք դրանք համայնքների եկամուտների ապահովման համար»,– ասաց նա։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Հայաստանում գոյություն ունի 1 մլն 118 հազար հեկտար արոտավայր, սակայն արդյունավետ օգտագործվում է այդ տարածքի միայն 30 տոկոսը։ -0-