Հայաստանի և Կորեայի միջև ապրանքաշրջանառությունը 2012թ.–ին շուրջ 50 մլն դոլար է կազմել
15.04.2013,
16:10
Հայաստանի և Կորեայի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 50 մլն դոլար, երկուշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը` «Հայ–կորեական տնտեսական համագործակցության հետագա հեռանկարները» միջազգային գիտաժողովի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Կորեայի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 50 մլն դոլար, երկուշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը` «Հայ–կորեական տնտեսական համագործակցության հետագա հեռանկարները» միջազգային գիտաժողովի ընթացքում։
Ըստ նրա, Հայաստանից Կորեա արտահանման հիմնական մասը բաժին է ընկնում քարերին և պոլիացետատին, իսկ Կորեայից Հայաստան ներկրման դեպքում` ավտոմեքենաներին և բուլդոզերներին։
«Կարծում ենք, որ առկա են հայ–կորեական համագործակցության զարգացման լավ հեռանկարներ հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ոսկերչական գործի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գինեգործության, թեթև արդյունաբերության և առևտրի ոլորտներում»,– ասաց Ավետիսյանը։
Էկոնոմիկայի նախարարության վարչության պետը միաժամանակ հայտնեց, որ առայժմ չի ձևավորվել երկու երկրների իրավապայմանագրային բազա։
Նա ընդգծեց, որ Հայաստանում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Նա մասնավորապես նշեց, որ ներդրումային ոլորտում Հայաստանն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն, գործում են ազատ առևտրի ռեժիմներ, աշխատուժը բավականին կրթված և որակավորված է, օտարերկրյա ներդրումները պաշտպանված են օրենքով, իսկ ներկրման և արտահանման արտոնագրերն անհրաժեշտ են միայն առողջապահության, պաշտպանության և անվտանգության ոլորտների, ինչպես նաև բնապահպանության համար։
Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանության խորհրդական Պակ Ջի Ընն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Կորեայի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է գրեթե տասն անգամ վերջին տասը տարիներին։
Դեսպանության խորհրդականն ավելացրեց, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման առավելագույն ներուժը ՏՏ–ոլորտում է։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարի կորեական պատվիրակությունը մասնակցել է «DigiTec Expo 2012» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որի ընթացքում ցուցադրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են կորեական տնտեսության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, հայ–կորեական հարաբերությունների զարգացման հնարավորությունների հարցեր։
Գիտաժողովի կազմակերպիչները Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Կորեական հիմնադրամն է։ -0-