Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը հասել է մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշին
24.07.2012,
17:43
Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը հասել է մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշին, Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը հասել է մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշին, Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Նա ընդգծեց, որ Երևանում կայացած քննարկումների ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել առևտրատնտեսական ոլորտի համագործակցությանը:
Ռուսաստանի խոշորագույն համակարգաստեղծ ընկերություններն այսօր աշխատում են Հայաստանի հետ, ներդրումներ են կատարում ձեր երկրում: Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը 3 մլրդ դոլարի է հասել»,- ասաց Նարիշկինը:
Նա ընդգծեց, որ հայ խորհրդարանականների, խոսնակի, ինչպես նաև ՀՀ նախագահի հետ ունեցած հանդիպումների ընթացքում շոշափվել են Եվրասիական միության շրջանակներում համագործակցելու հարցերը:
ՌԴ պետդումայի ղեկավարն ասաց, որ Եվրասիական միությունը բավականին հեռանկարային հարթակ է տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման համար, և ավելացրեց, որ միայն 2011 թվականի ընթացքում Մաքսային միության անդամ-պետությունների միջև առևտրաշրջանառությունը աճել է 30 տոկոսով՝ 2010-ի համեմատ:--0-