Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը

17.12.2025, 17:57
Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը
Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։

Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը։

Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին։

Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։