Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի և Ռուսաստանի Վերահսկիչ մարմինների միջև 2013-2015թթ. համագործակցության ծրագիր կստորագրվի Երևանում

17.10.2012, 11:42
ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև նոր՝ 2013-2015թթ. համագործակցության մասին ծրագիր կստորագրվի չորեքշաբթի՝ երկու երկրների Գերագույն վերահսկիչ մարմինների խորհրդի համատեղ նիստի արդյունքում, որն այս րոպեներին ընթանում է Երևանում:

Հայաստանի և Ռուսաստանի Վերահսկիչ մարմինների միջև 2013-2015թթ. համագործակցության ծրագիր կստորագրվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև նոր՝ 2013-2015թթ. համագործակցության մասին ծրագիր կստորագրվի չորեքշաբթի՝ երկու երկրների Գերագույն վերահսկիչ մարմինների խորհրդի համատեղ նիստի արդյունքում, որն այս րոպեներին ընթանում է Երևանում:

Գերագույն վերահսկիչ մարմինների խորհրդի համատեղ նիստին մասնակցելու համար Երևանում է գտնվում ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի գլխավորած պատվիրակությունը:

Նոր ծրագրով նախատեսվում է մի շարք վերահսկիչ միջոցառումներ անցկացնել, ինչպես նաև փորձի և տեղեկատվության փոխանակմանն ուղղված այլ համատեղ աշխատանքներ իրականացնել:

Համատեղ նիստի ընթացքում նախատեսվում է ամրագրել «Համատեղ վերահսկողություն արդյունաբերական ապրանքների արտահանման և ներկրման հարցերի կարգավորման նկատմամբ Հայաստան- Ռուսաստան» արդյունքները, ինչպես նաև ամփոփել համագործակցության 2010-2012թթ. ծրագրի արդյունքները: --0--