Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարները քննարկել են համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում

20.11.2025, 10:27
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ
Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարները քննարկել են համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Այցի ընթացքում նախարարն հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։