Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի գործարար ակտիվության ցուցանիշը երկրորդ եռամսյակում նվազել է 1,5 կետով` դառնալով 58,2 կետ

17.09.2013, 19:45
Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը 2013 թ.–ի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 1,5 կետով` դառնալով 58,2 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի գործարար ակտիվության ցուցանիշը երկրորդ եռամսյակում նվազել է 1,5 կետով` դառնալով 58,2 կետ
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը 2013 թ.–ի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 1,5 կետով` դառնալով 58,2 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության` երկրորդ եռամսյակում Հայաստանում ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում` 61 կետ` 2013 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 61,9 կետի համեմատ։

Առևտրի ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 58,4 (առաջին եռամսյակի համեմատ 1,2 կետի անկում, ծառայությունների ոլորտում` 56,8 (անկում 2 կետով), շինարարության ոլորտում` 56 (անկում 2 կետով):

Բացի այդ, ըստ ԿԲ–ի տվյալների` գործարար միջավայրի ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 53,7, ինչը վկայում է գործարար միջավայրում գոյություն ունեցող կայուն տրամադրության մասին։ Նախորդ եռամսյակի համեմատ այս ցուցանիշի անկումը կազմել է 1,8 կետ։

Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում` 55,9, որն առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 1,2 կետով։

Միաժամանակ շինարարության ոլորտում գործարար միջավայրի ցուցանիշը կազմել է 50 (1,2 կետի անկում), առևտրի ոլորտում` 55,4 (0,8 կետով աճ), ծառայությունների ոլորտում` 53,5 (8,2 կետի անկում)։

Ինդեքսները հաշվարկվում են փաստացի և ակնկալվող պատասխանների հաշվեկշռի միջինացման միջոցով: Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, իսկ գործարար միջավայրի ինդեքսը` ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով:

2005 թ. սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:–0-