Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համագործակցություն է հաստատել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ
02.10.2013,
18:52
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) չորեքշաբթի համագործակցության հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) չորեքշաբթի համագործակցության հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ։
Փաստաթուղթը ստորագրել են ՀԳՀՄ ղեկավար Գագիկ Մակարյանը և քաղաքացիական հասարակության կառուցման ֆրանս–հայկական ինստիտուտի ստեղծման և կայացման ասոցիացիայի ղեկավար Միշել Գևորգյանը։
Համագործակցությունը նախատեսում է կադրերի վերապատրաստման համատեղ գործունեություն, միության կազմում ընդգրկված ձեռնարկությունների արդիականացման աշխատանքների անցկացում` ճարտարագիտական լուծումներ առաջարկելու միջոցով։
«Միության բազմաթիվ ձեռնարկությունները տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման, արտադրողականության բարձրացման կարիք ունեն, ինչը կարելի է իրականացնել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ»,– ասաց Մակարյանը։
Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտը բացվել է Հայաստանում այս տարվա մայիսին։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հիմնվել է 2007 թվականի նոյեմբերի 15–ին, ընդգրկում է ավելի քան 12 հազար ձեռնարկություն։ -0