Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության ընդհանուր ծավալը կիսամյակի ընթացքում աճել է 8%-ով՝ կազմելով 211,2 մլրդ դրամ
01.08.2012,
13:42
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 211,2 մլրդ դրամ՝ ընթացիկ գներով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 211,2 մլրդ դրամ՝ ընթացիկ գներով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 8 տոկոս:
2012թ.-ի հունիսին գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը կազմել է շուրջ 54 մլրդ դրամ, ինչը 24,3 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ցուցանիշից: 2012թ.-ի մայիսի համեմատ արտադրության ծավալներն աճել են 52,7 տոկոսով:
2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են շուրջ 203,5 մլրդ դրամ, այդ թվում բուսաբուծությունը՝ շուրջ 58,5 մլրդ դրամ, անասնաբուծությունը՝ շուրջ 145 մլրդ դրամ:
Ձկնորսության ոլորտի արտադրության ծավալները հասել են շուրջ 7,6 մլրդ դրամի ($1 – 407,60 դրամ):—0—