Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հունվար–հուլիսին ավելացել է 4,7%–ով` մինչև 297,9 մլրդ դրամ
02.09.2013,
14:54
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–հուլիսին կազմել է շուրջ 297,9 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–հուլիսի համեմատ աճելով 4,7 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–հուլիսին կազմել է շուրջ 297,9 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–հուլիսի համեմատ աճելով 4,7 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
ԱՎԾ տվյալներով` արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը հաշվետու ժամանակահատվածում, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5,6 տոկոսով և կազմել ավելի քան 308,1 մլրդ դրամ։
Հաղորդագրության համաձայն` անասնաբուծության արտադրանքի ծավալը 2013 թվականի հունվար–հուլիսին կազմել է շուրջ 160,1 մլրդ դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,6 տոկոսով, բուսաբուծության ծավալը կազմել է շուրջ 137,9 մլրդ դրամ` ավելանալով 8,8 տոկոսով, իսկ ձկնորսությանը` 10,1 մլրդ դրամ (34,0% աճ)։
Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` 2013 թվականի հունվար–հուլիսին
խոշոր և մանր եղջերավոր անասունների և թռչնամսի (կենդանի քաշով) իրացումն անփոփոխ է մնացել և կազմել 4,5 հազար տոննա։ Ընդ որում, մորթից ստացված մսի առավելագույն իրացումն իրականացվել է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում (0,7 և 0,8 հազար տոննա)։
2013թ.–ի հուլիսին, 2012թ.–ի հուլիսի համեմատ, կաթի արտադրությունն ավելացել է 5,5 տոկոսով և 68,4 հազար տոննա կազմել: Կաթի արտադրության առավելագույն ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Գեղարքունիքի մարզում` 12,5 հազար տոննա:
Միաժամանակ հավկիթի արտադրությունը 2013թ.–ի հուլիսին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 1,6 տոկոսով` կազմելով 67,2 մլն հատ։ Ավելի շատ հավկիթ է արտադրվել Արմավիրի մարզում` 14,3 մլն հատ։
ԱՎԾ-ից հայտնում են նաև, որ Հայաստանում 2013թ.–ի հուլիսին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 412,2 տոննա (ողջ ծավալն իրացվել է)` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27,1 տոկոսով։ ($1–ը` 406,24 դրամ)։ -0-