Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը չի զբաղվում Իրանի կողմից Սյունիքի արոտավայրերի վարձակալության հարցով

28.02.2013, 16:21
Հայաստանի Սյունիքի մարզի արոտավայրերը  վարձակալությամբ Իրանին հանձնելու մասին հարցն ընդգրկված չէ գյուղատնտեսության նախարարության օրակարգում, հայտնեց գերատեսչության ղեկավար Սերգո Կարապետյանը հինգշաբթի Հայաստանի կառավարությունում:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը չի զբաղվում Իրանի կողմից Սյունիքի արոտավայրերի վարձակալության հարցով

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Սյունիքի մարզի արոտավայրերը  վարձակալությամբ Իրանին հանձնելու մասին հարցն ընդգրկված չէ գյուղատնտեսության նախարարության օրակարգում, հայտնեց գերատեսչության ղեկավար Սերգո Կարապետյանը հինգշաբթի Հայաստանի կառավարությունում:

2012թ.–ի դեկտեմբերին իրանական ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ ՀՀ Սյունիքի մարզի ղեկավարի իրանական Արևելյան Ադրբեջանի գավառ կայանալիք այցի ընթացքում համաձայնագրի ստորագրում է նախատեսվել, համաձայն որի` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալության կհանձնի արոտավայրերը Արևելյան Ադրբեջանի գավառից հինգ հազար գլուխ անասունի արածեցման համար` այդ գավառում արտադրված գյուղատնտեսական տեխնիկայի փոխարեն։

«Այդ հարցը պետք է լուծվի կառավարական մակարդակով: Այսօր այդպիսի հարց չկա: Եթե առաջարկություն լինի, մենք այն կքննարկենք»,- ասաց նախարարը:

Նա միաժամանակ հայտնեց, որ Հայաստանի օրենսդրությունը չի արգելում հողերի վարձակալություն այլ պետության կողմից:

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին ժխտել էր Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին Հայաստանի և Իրանի միջև որևէ պայմանավորվածության առկայությունը։ 

2012թ.–ի դեկտեմբերին տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Գևորգյանը հաստատեց, որ Հայաստանի և Իրանի միջև տվյալ պահին որևէ պայմանավորվածություն չկա Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին։

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով` Հայաստանում գոյություն ունի 1 մլն 118 հազար հեկտար արոտավայր, սակայն արդյունավետ օգտագործվում է այդ տարածքի միայն 30 տոկոսը: -0-