Հայաստանի ջրային տնտեսության համակարգը 1 մլրդ դոլարի ներդրումների կարիք ունի. «Հայջրմուղ»
25.03.2013,
18:27
«Հայջրմուղը» մոտ 1 մլրդ դոլարի ներդրումների կարիք ունի ջրամատակարարման համակարգի բարելավման համար, ասաց «Հայջրմուղ» ՓԲԸ տեխնիկական գծով տնօրեն Վարդան Մելքոնյանը «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային համաժողովի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «Հայջրմուղը» մոտ 1 մլրդ դոլարի ներդրումների կարիք ունի ջրամատակարարման համակարգի բարելավման համար, ասաց «Հայջրմուղ» ՓԲԸ տեխնիկական գծով տնօրեն Վարդան Մելքոնյանը «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային համաժողովի ընթացքում։
«Ջրամատակարարման համակարգի մի շարք խնդիրների, մասնավորապես, ջրի որակը եվրոպական մակարդակի հասցնելու խնդրի լուծման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ, որոնք «Հայջրմուղի» համակարգում փորձագետների կողմից մոտ 1 մլրդ դոլար են գնահատվում»,– ասաց Մելքոնյանը։
Նա հայտնեց, որ 2004 թվականից այդպիսի ներդրումների ծավալները հասել են ընդամենը 100 մլն դոլարի, ինչը թույլ է տվել ընկերությանն ավելացնել ջրամատակարարման միջին տևողությունը 5-6 ժամից մինչև 16 ժամի։
«Մեր նպատակը ջրամատակարարումը տարեկան մեկ ժամով ավելացնելն է, բայց դա կապված է մեծ միջոցների հետ»,– ասաց Մելքոնյանը։
Նա ընդգծեց նաև, որ այսօրվա համաժողովը թույլ կտա ջրամատակարարող ընկերություններին ոչ միայն մտքեր և փորձ փոխանակել, այլ նաև լսել ու քննարկել համաժողովի մասնակիցների կողմից ներկայացված` խմելու ջրի հետ կապված խնդիրները մարզերում և համայնքներում։
«Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանն իր հերթին ասաց լրագրողներին, որ Հայաստանի խմելու ջրի հիմնական խնդիրը դրա որակն է։ Մի շարք երկրներ այսօր մաքրում են կեղտաջրերը և օգտագործում են դրանք որպես ոռոգման ջուր, որը գյուղացիներն անվճար են ստանում։ Մենք նույնպես կարող ենք դրան հասնել»,– պարզաբանեց Հովսեփյանը։
Նա մատնանշեց նաև համակարգում ջրի կորստի խնդիրը, որի մակարդակը հասնում է 80-85 տոկոսի, ինչը պայմանավորված է վատ մենեջմենթով և խողովակների մաշվածությամբ։
«Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային համաժողովի նպատակը շահագրգիռ ընկերությունների կողմից ջրամատակարարմանը, կեղտաջրերի մաքրմանը վերաբերող խնդիրների քննարկումն է։ -0-