Հայաստանի կառավարությունը հաստատել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ռիսկերի գնահատումը նախատեսող անգլալեզու փաստաթուղթ
13.12.2012,
19:13
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է անգլալեզու փաստաթուղթ, որը սահմանում է այն հարթակի սեյսմիկ ռիսկերի գնահատման մեթոդները, որի վրա ծրագրվում է կառուցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է անգլալեզու փաստաթուղթ, որը սահմանում է այն հարթակի սեյսմիկ ռիսկերի գնահատման մեթոդները, որի վրա ծրագրվում է կառուցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը:
Փաստաթղթում նշված են, հիմնականում, այն մեթոդները, որոնցով կանցկացվեն հարթակի երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմոլոգիական և երկրատեխնիկական հետազոտություններ, հարթակի սեյսմիկ ռիսկերի գնահատում և սեյսմիկ ակտիվության արդյունքում գրունտի ակնկալվող շարժումը:
Հայաստանը նախատեսում է գրեթե նոր ԱԷԿ կառուցել՝ ներկայիս կայանի տեղում։ Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։
Խոսքը մոտ 1000 ՄՎտ հզորությամբ կայանի մասին է, այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ. դոլար։ 2012 թվականի փետրվարին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ էներգաբլոկը ծրագրվում է կառուցել 2019-2020 թվականներին:
Հայաստանի կառավարությունն այս տարվա ապրիլին երկարացրել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի գործող օրենսդրությանը համապատասխան` ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011 թվականին` 10 տարի ժամկետով, սակայն շահագործման պայմաններով` դրա ժամկետն ավարտվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին: -0-