Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները ՌԴ–ից գազը ցածր գնով մատակարարելու համար. Սարգսյան

20.05.2013, 16:30
Հայաստանի կառավարությունն այսօր օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազամատակարարումն առավելագույն ցածր գնով ապահովի, երկուշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները ՌԴ–ից գազը ցածր գնով մատակարարելու համար. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն այսօր օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազամատակարարումն առավելագույն ցածր գնով ապահովի, երկուշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Շարունակվում են բանակցությունները բարձր քաղաքական մակարդակով, որոնց նպատակն է գազի գնի նվազման համար լուծումներ գտնելը»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները երկուշաբթի անցել են կառավարության` 2013-2017 թվականների ծրագրի քննարկմանը։ Ծրագիրը ներկայացնելուց հետո ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» (ընդգրկված է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունում) կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչու կառավարությունը քայլեր չի ձեռնարկում Իրանից գազի մատակարարումներ կազմակերպելու ուղղությամբ։

«Հասկանում եմ, որ դրան խոչընդոտում է Ռուսաստանի կողմից ճնշումը, բայց միաժամանակ, աբսուրդ եմ համարում այն, որ մենք գազի մատակարարման մենաշնորհը տվել ենք Ռուսաստանին, երբ մեր սահմանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետրի վրա գազ կա։ Հենց այդ մենաշնորհի արդյունքում Ռուսաստանն ինքնակամ բարձրացնում է սակագները»,– ասաց Քոքոբելյանը։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին` Սարգսյանը նշեց, որ իրականում այդ հարցն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է պատգամավորին։

«Երբեմն թվում է, թե մատակարար երկրների հետ պայմանավորվելը և երկրին էժան գազ մատակարարելը հեշտ է։ Բայց դա բարդ խնդիր է։ Այսօր Հայաստանի կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազը մատակարարվի առավելագույն ցածր գնով։ Դրա համար մենք անում ենք ամեն ինչ` սկսած Իրանի հետ քննարկումներից և ավարտած ավանդական ռազմավարական գործընկերոջ հետ բանակցություններով»,– ասաց նա։

Մայիսի 14-ին «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։ Ներկայում Հայաստանը ռուսական գազի 1000 խորանարդ մետրը գնում է 180 դոլարով, սպառողների համար սակագինը կազմում 132 դրամ/խմ։
 
Սարգսյանը հիշեցրեց նաև, որ կառավարությունը դիմել է ՀԾԿՀ, որպեսզի սուբսիդավորի մատակարարվող գազի ֆիքսված արժեքի 30 տոկոսը։

«Մենք կներկայացնենք սուբսիդավորման մեխանիզմներ, երբ պայմանագիր կստորագրենք Ռուսաստանի հետ»,– ավելացրեց նա։

Նա նաև ընդգծեց, որ կառավարության ջանքերի շնորհիվ է, որ Հայաստան մատակարարվող գազի գինն անփոփոխ է մնացել վերջին երեք տարիներին։ -0-