Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի խոշոր եղջրավոր անասունի գլխաքանակը կհաշվառվի և կհամարակալվի. Գյուղատնտեսության նախարարություն

12.12.2012, 14:12
Հայաստանի խոշոր եղջրավորների անասունների ամբողջ գլխաքանակն առաջիկայում կհաշվառվի և կհամարակալվի, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթեքրի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Հայաստանի խոշոր եղջրավոր անասունի գլխաքանակը կհաշվառվի և կհամարակալվի. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խոշոր եղջրավորների անասունների ամբողջ գլխաքանակն առաջիկայում կհաշվառվի և կհամարակալվի, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթեքրի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

«Հաշվառումը և համարակալումը մեզ թույլ կտա վերահսկել ցանկացած կենդանու տեղաշարժը ու հիվանդությունները»,- ասաց նա:

Ըստ Բախչագուլյանի՝ այդ միջոցն առաջին քայլը կդառնա կենդանիների շրջանում բռնկված հիվանդությունները կանխելու համար, ինչպես նաև հանրապետությունում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար հիմք կդառնա:

Պետական ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ խոշոր եղջրավոր անասունի հաշվառումն արդեն անցկացվում է Վայոց Ձորի մարզում, իսկ 2013թ.-ի հունվարին նախատեսվում է այն ավարտել: Միաժամանակ նա ավելացրեց, որ այդ մարզում հաշվառվել և շուրջ 18 հազար կենդանի է համարակալվել:

Բախչագուլյանը նշեց նաև, որ այդ միջոցառումն անցկացնելու համար խոշոր միջոցներ չեն պահանջվի, իսկ տեխնիկական միջոցներն արդեն առկա են:

«Մասնավորապես` հաշվառման համար անհրաժեշտ են ռեեստրներ և ականջների համար հատուկ պիտակներ, որոնք արդեն ունենք»,- ասաց նա:

Ըստ ծառայության ղեկավարի՝ հիմնական խնդիրը, որը կարող է առաջանալ տվյալ ծրագրի իրականացման ժամանակ, կարող է դառնալ համայնքներում անասնաբույժների պակասը:

«Հայաստանում ինստիտուցիոնալ իմաստով այսօր համայնքային անասնաբույժներ չկան: Կան անասնաբույժներ, ովքեր պայմանագրային հիմքով են աշխատում, որոնց գործողությունները հիմնականում սահմանափակվում են պրոֆիլակտիկ բուժման միջոցներով, մասնավորապես՝ պետապատվերի շրջանակներում ներարկումներով»,- նշեց նա:

Ըստ Բախչագուլյանի՝ նախարարությունն այժմ վերանայում է համայնքներին անհրաժեշտ մասնագետներով ապահովելու հարցը:

Նա նշեց նաև, որ անասունի հաշվառումն ու համարակալումն ընդունված է շատ եվրոպական երկրներում, սակայն ի տարբերություն նրանց, որտեղ տնտեսությունները հիմնականում խոշոր են, Հայաստանում գերակշռում են փոքր տնտեսությունները, ինչն ավելի է բարդացնունմ հաշվառման ընթացքը: -0-