Հայաստանի կողմից դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի մասին կոնվենցիայի վավերացումը շահավետ կլինի սպառողների համար. քաղաքագետ
08.01.2013,
17:26
Հայաստանի կողմից «Դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիայի հնարավոր վավերացումը կնպաստի երկիր ներմուծվող ապրանքների գների նվազմանը, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կողմից «Դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիայի հնարավոր վավերացումը կնպաստի երկիր ներմուծվող ապրանքների գների նվազմանը, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
«2012թ.–ի վերջին տեղի ունեցան մեկօրյա խորհրդարանական լսումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին բոլոր արտոնությունները և հնարավոր օրենսդրական խնդիրները` կապված համաձայնագրին (Կոնվենցիային) Հայաստանի միանալու հետ, սակայն միանալու ուղղությամբ դեռ կոնկրետ գործողություններ չեն իրականացվում»,– ասաց Գալստյանը` ընդգծելով, որ Թուրքիան և Վրաստանն արդեն վաղուց միացել են Կոնվենցիային։
Ըստ Գալստյանի` համաձայնագրին Հայաստանի միանալն առաջին հերթին կնպաստեր առավել ցածր գնով վրացական նավահանգիստների վարձակալությանը, ինչը Հայաստան ներմուծվող ապրանքների գների նվազման կհանգեցներ։
Փորձագետը կարծում է, որ Կոնվենցիային միանալու գործընթացի ձգձգումը կարող է այն բանի հետևանք լինել, որ որոշ ներմուծողներ շահագրգռված չեն դրանում։
«Հայկական շուկան փոքր է և չաճող, և հնարավոր է որոշակի լոբբիստական շրջանակներին անշահավետ կլիներ Համաձայնագրին Հայաստանի միանալը, ինչը ներկրվող ապրանքների գների անխուսափելի անկման կհանգեցներ։
Միջազգային հարցերի փորձագետ Մենուա Սողոմոնյանն իր հերթին հայտնեց, որ տվյալ Կոնվենցիային որևէ պետության միանալը լրացուցիչ պարտավորություններ չի նախատեսում և տեղի է ունենում բացառապես պետությունների ցանկությամբ, որոնք պայմանագիր են կնքում տարանցիկ առևտրի մասին։
«Մենք ներմուծող երկիր ենք, և Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 70 տոկոսն իրականացվում է Վրաստանի տարածքով... Բարձր մաքսային տուրքի պատճառով Վրաստանի տարածքով երկիր ներմուծվող ապրանքները բավականին բարձր արժեք ունեն»,– ասաց Սողոմոնյանը։
Բացի այդ, ըստ փորձագետի` Կոնվենցիան նպաստում է պետությունների միջև համագործակցության զարգացմանը։ –0–