Հայաստանի` ՄՄ–ին միանալու որոշումը կարող է գազի գների 30% -անոց նվազման հանգեցնել. ԶԵԱԲ
05.09.2013,
11:34
Հայաստանի` Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածություն մտնելու որոշումը թույլ կտա 30 տոկոսով նվազեցնել գազի գները, երկիր բերել խոշոր ներդրումներ և երկիրը դուրս բերել տրանսպորտային փակուղուց, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածություն մտնելու որոշումը թույլ կտա 30 տոկոսով նվազեցնել գազի գները, երկիր բերել խոշոր ներդրումներ և երկիրը դուրս բերել տրանսպորտային փակուղուց, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։
Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Ըստ Վինոկուրովի, ՄՄ և ՄՏՏ մտնելը մի շարք խնդիրներ է լուծում, այդ թվում` ՄՏՏ բավական ճկուն և պաշտպանված շուկայի հասանելիություն` բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի իրականացման համար ։
«Հեռանկարում տրանսպորտային խնդրի լուծումն է, որը Հայաստանին դուրս կբերի տրանսպորտային փակուղուց։ «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման դեպքում հնարավոր է տարածաշրջանային և միջազգային նշանակություն ունեցող ուժեղ հաղորդակցական հանգույց ստեղծվի, որը Հայաստանին դուրս կբերի հաղորդակցական փակուղուց, ՄՄ երկրների և Իրանի ու Հարավային Ասիայի շուկաների միջև հուսալի տրանսպորտային կապ կստեղծի»,– նշեց Վինոկուրովը։
Բացի այդ, ըստ նրա, խոսքը վերաբերում է գազի գնի մոտ 30 տոկոսանոց նվազմանը (ներկա 270 դոլարից մինչև 180 դոլար), մի շարք զգալի ապրանքների գների, մասնավորապես չմշակված ադամանդների գների նվազմանը։
«Դա նաև հայկական տնտեսությունում խոշոր ամբողջական ներդրումների (էներգետիկա, տրանսպորտ, արդյունաբերություն) ներգրավումն է։ ԶԵԱԲ ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ՄՄ–ի հետ ինտեգրացիայից ստացված տնտեսական էֆեկտը կկազմի մոտ 4 տոկոս։ ՄՄ աջակցությամբ նոր ատոմային էլեկտրակայանի շինարարության, Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության առաջացման և Վրաստանի տարածքով երկաթուղային երթևեկության բացման արդյունքում ՀՆԱ–ի աճի տեմպը զգալիորեն բարձր կլինի` միաժամանակ բարձրացնելով Հայաստանի տնտեսական անվտանգությունը»,– կարծում են ԶԵԱԲ–ում։ –0–