Հայաստանի ՄՆԴ-ի բացասական մեծությունը 2-րդ եռամսյակում աճել է 2%ով՝ մինչև $ 7 094,9 մլն.
22.10.2012,
12:39
Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը (ՄՆԴ) 2012թ. հունիսի վերջի դրությամբ, մարտի վերջի նկատմամբ, աճել է $142,54 մլն.-ով (բացարձակ նշանակությամբ) կամ 2%-ով և կազմել է մինուս $7 094,9 մլն.: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունիսի վերջին երկրի արտաքին ակտիվները կազմել են $4 638.98 մլն.՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով $32,86 մլն.-ով կամ 0,7%-ով:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը
(ՄՆԴ) 2012թ. հունիսի վերջի դրությամբ, մարտի վերջի նկատմամբ, աճել է $142,54 մլն.-ով (բացարձակ նշանակությամբ) կամ 2%-ով և կազմել է մինուս $7 094,9 մլն.: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունիսի վերջին երկրի արտաքին ակտիվները կազմել են $4 638.98 մլն.՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով $32,86 մլն.-ով կամ 0,7%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում պարտավորություններն աճել են 1,5%-ով կամ $175,4 մլն.-ով և հունիսի վերջին կազմել են $11733,97 մլն.: Դրանցից $5150,12 մլն.-ը ուղիղ ներդրումներն են ներքին տնտեսությունում (աճ՝ 0,7%), $16,8 մլն.-ը պորտֆելային ներդրումներն են (անկում՝ 10,2%) և $6567,05 մլն.–ը՝ այլ ներդրումները (առևտրային վարկեր, փոխատվություններ), որոնք աճել են 2,2%-ով:
Հայաստանի Միջազգային ներդրումային դիրքը վիճակագրական հաշտեվտություն է, որտեղ ներկայացվում է ֆինանսական ակտիվների և պարտավորությունների պաշարը որոշակի ժամանակահատվածի սկզբում և վերջում: Միաժամանակ փաստաթղթում արտացոլվում են բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել որոշակի ժամանակահատվածում ֆինանսական գործառնությունների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների հաշվին: ՄՆԴ-ն սերտորեն կապված է Հայաստանի վճարային բալանսի հետ:
Հայաստանի ՄՆԴ-ն արտացոլում է տնտեսության ֆինանսական ակտիվների և պարտավորությունների արտաքին պաշարը, իսկ ՀՀ վճարային բալանսի ֆինանսական հաշիվն այդ ակտիվների և պարտավորությունների հետ իրականացված գործարքներն են:--0--