Հայաստանի նոր կառավարությունը պետք է արդյունաբերության զարգացման մասին օրենք ընդունի. փորձագետ
11.03.2013,
16:05
Հայաստանի նոր կառավարությունը պետք է արդյունաբերության զարգացման մասին օրենք ընդունի` հիմնվելով Արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վրա, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոր կառավարությունը պետք է արդյունաբերության զարգացման մասին օրենք ընդունի` հիմնվելով Արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վրա, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Գործող կառավարությունը կարողացավ արտահանումը խթանող արդյունաբերական քաղաքականություն մշակել, ինչն իմ կարծիքով դրական ձեռքբերում է, սակայն պետք է արմատական համակարգային փոփոխություններ կատարել, անհրաժեշտ են նոր մոտեցումներ սոցիալտնտեսական ոլորտն առողջացնելու համար։ Հին մոտեցումները չեն կարող արդարացնել դժգոհ հասարակության սպասումները»,– երկուշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը։
2011թ.–ի դեկտեմբերի 15–ին ՀՀ կառավարությունը հաստատեց Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը` ուղղված զարգացած արդյունաբերական համակարգի ձևավորմանը, որը կենտրոնացած է արտահանման ուղղությամբ, ինչը խթան կհանդիսանա միջազգային չափանիշներին համապատասխանող ապրանքների արտադրության, արտաքին շուկաների ընդլայնման և նոր աշխատատեղերի ստեղծման համար։
Սաֆարյանի կարծիքով` նոր կառավարությունը նման օրենքի շրջանակներում, առաջին հերթին, պետք է մասնավորապես արդյունաբերական ոլորտում ներգրավի պրոֆեսիոնալների, ովքեր հասկանում են տնտեսությունից։
«Արդյունաբերության զարգացման մասին օրենքի շրջանակներում կառավարությունը պետք է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր ներկայացնի` զարգացման կոնկրետ ուղղություններով»,– նշեց նա։
Միաժամանակ փորձագետը նշեց, որ կառավարությունում պետք է կառուցվածքային փոփոխություններ իրականցվեն, մասնավորապես ստեղծվի Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն, իսկ Գյուղատնտեսության նախարարությունը վերակազմավորվի Գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության նախարարություն մեջ։-0-